1.Նկարագրեք մթնախցիկի կառուցվածքը:

Մթնախցիկը դա ամբողջապես մութ, խորանարդ խցիկ է, որի մի մասում փոքր անցք է արված: Այդ անցքի միջով անցնող լույսի ճառագայթենրը նրա դիմացի պատի վրա կառուցում են խցիկի դիմաց գտնվող տեսարանի շրջված պատկերը: Իդեպ՝ որքան փոքր է այդ անցքը այդքան երևելի և ցայտուն է նրա դիմացի պատի վրայի պատկերը:

2.Ինչ նմանություն ունեն լուսանկարչական ապարատի խցիկը և թնախցիկը: Իսկ որն է դրանց տարբերությունը:

Լուսանկարչական ապարատը ինչպես նաև մթնախցիկը, դա ամբողջապես մութ, փակ, անթափանց պատերով խցիկ է, որի մեջ ստեղծվում է տեսարանի շրջված պատկերը: Սակայն լուսանկարչական ապարատի տարբերությունն այն է, որ նրա վրա տեղակայված է օբյեկտիվ՝ մեծաքանակ բաղադրիչնեչով, էլեմենտներով ոսպնյակ: Դրա շնորհիվ լուսանկարչական ապարատը անհամեմատելիորեն ավելի որակյալ պատկեր է կառուցում: Համենայնդեպս ուղակի մթնախցիկը չի կարող ամրապնդել իր մեջ առաջացած պատկերը, երբ որ լուսանկարչական ապարատը կարող է, և այն կարող է ոչ միայն դա:

3. Նկարագրեք լուսանկարչական ապարատի աշխատանքի սկզբունքը:

Լուսանկարչական ապարատը փակ, անթափանց պատերով, ոբյեկտիվով և լուսազգայուն բաղդրիչով սարք է, որի նպատակը՝ ամրապնդել իր մեջ առաջացած պատկերը: Գլխավոր բաղկացուցիչները են ոսպնյակը, դիաֆրագման և լուսազգայուն սարքը, հնում ֆոտոժապավենը, որի վրա տպվում էին ոսպնյակի բերած ճառագայթները, իսկ այժմ՝ սենսորը, որը զգում և գրանցում է ոսպնյակի բերած ճառագայթները վերածելով նարնց էլեկտրոնների և ուղարկելով այն հետագա մշակման և ֆայլի վերածվելու: Վերջինիս շնորհիվ են ժամանակակից ապարատները կարողանում լուսանկարահանաել:
Հին ֆոտոապարատները ամրապնդում էին իրենց տեսածը լուսազգայուն ժապավենի օգնությամբ, որի վրա մանր արծաթի հալոգենի բյուրեղներ էին:
Այժմ լուսանկարահանելու գործընթացը թվային է: Սենսորը բաղկացած է թղթի հաստությունից 20 անգամ ավելի փոքր մասնիկներից՝ պիքսելներից: Մեկ պիքսելի չափսը կարող է հասնել մինչև 6 միկրոն: Մեկ սենսորը միջինում պարունակում է 12 և ավել միլլիոն պիքսել: Ամեն պիքսելը զգում է լույս, բայց նաև գույն՝ իր վրա գունային ֆիլտրի առկայության շնորհիվ: Սենսորը զգում է երեք գույն – կարմիր, կանաչ, կապույտ, դրա շնորհիվ լուսանկարահնում է գունավոր: Ամենից շատը սենսորի մեջ կանաչ պիքսելներն են (բոլոր պիքսելներից 50%-ը), քանզի այն ստեղծված է մարդու աչքի նման, իսկ վերջինս ամենա զգայունն է կանաչ լույսի հանդեպ:
Երբ որ սենսորները ստեղծվեցին շատ դժվար էր ստեղծել այնպիսի մեծը, որը ֆոտո ժապավենի չափս կունենա, այսինքն այն չափսը, որը ժապավենի վրա գրավում է մեկ պատկերը: Դա 36×24մմ չափսն է, հայտնի է, անգլերեն, full frame կամ 35mm անվանումով: Այժմ դարձել է թվային և սենսորի շատ տարածված ֆորմատ, որն ունի առավելություններ ավելի փոքր չափսի սենսորների նկատմամբ: Գոյություն ունեն ավելի մեծ սենսորներ: Որքան սենսորը մեծ այնքան մեկ պիքսելը մեծ և այնքան ավելի շատ լույս է կլանում լուսազգայուն սարքը՝ սենսորը:
Սենսորը ունի նաև տարբեր լուսազգայունության մակարդակներ ունենալու հնարավարություն, որը կարգավորվում է ավտոմատ կամ մարդու կողմից: Ընդհուպ մինչև շատ զգայունը: Երբ որ սենսորի զգայունությունը բարձր է, շատ քիչ քանակի լույսը նա միանգամից զգում և գրանցում է: Դա կիրառելի է մթության մեջ: Սակայն որքան զգայուն սենսորը այնքան անվորակ և որոշակի լուրջ թերություններով է ստացվում վերջնական պատկերը:

Լուսանկարչական ապարատի օբյեկտիվը դա տարբեր ոսպնյակների խումբ է: Ճառագայթների ճանապրհ անցնելու միջոցով վերջնական պատկերը ստացվում է մակսիմալ անթերի և մաքուր: Օբյեկտիվի մեջ որոշ ոսպնյակներ նույնիսկ դրվում են իրար հետ, միմյանց վրա: Դա արվում է այն պատճառով, որ ոսպնայկի մեջ ընկնող լույսի էլեկտրոմագնիսական ալիքներրի հաճախականությունը, ըստ լույսի գույնի, տարբերվում է (400-ից 700 նանոմետր), և այդ պատճառով ճառագայթները տարբեր աստիճաններով են բեկվում, և հավաքվում են տարբեր կետերում ինչի պատճառով պատկերի վրա առաջանում են որոշակի թերություններ:


Ոսպնյակները իրար հետ համատեղելիս կոնկրետ էլեկտրոմագնիսական ալիքների հաճախականություն ունեցող ճառագայթները անցնում են երկու ոսպնայիկի միջով և կորեկցիա լինելով հավաքվում են արդեն մոտավորապես մեկ կետում:


Դիաֆրագման դա օբյեկտիվի մեջ տեղադրված մեխանիզմ է, որը ամբողջովին կատարում է աչքի բիբի ֆունկցիան: Նա լայնանում և նեղանում է, ներս թոխնելով որոշակի քանակությամբ լույս: Եթե դիաֆրագման նեղ է, օբյեկտիվի մեջ մտնում է քիչ լույս, հետևաբար պատկերը ստացվում է մուգ, եթե այն լայն է, օբյեկտիվի մեջ մտնում է շատ լույս և պատկերը ստացվում է վառ: Լուսավոր տարածության մեջ, մարդու աչքի բիբի նման, որակյալ, ճիշտ լուսավորությամբ պատկեր ստանալու համար պետք է նեղ դիաֆրագմա, մթության մեջ հակառակը:

Ժամանակակից ֆոտոապարատները լուսանկարահանում են հետևյալ կերպով: Սենսորի դիմացը գտնվում է “ծածկոց”, ռուսերեն – затвор: Երբ որ լուսանկարահանելու կոճակը սեղմվում է այդ ծածկոցը սենսորի դիմացը ազատում, բացում է և հետ վերադառնում: Այդ գործընթացի ընթացքում սենսորը լուսավորվում և գրանցում է լույսը՝ ֆոտոապարատը լուսանկարահանում է: Այդ ծածկոցը ունենում է տարբեր մեխանիզմներ, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակ: Ֆիզիկական այդ մեխանիզմի տարբերակի հեռանալու և վերադառնալու (ամբողջական լուսանկարահանելու) ընթացքի ամենակարճ ժամանակը որոշ ֆոտոապարատներում հասնում է մինչև 1/8000 վայրկյան:

Պատկերի ֆոկուսի մեջ լինելը կարգավորվում է օբյեկտիվը տեղաշարժելով: Այժմ դա տեղի է ունենում նաև ավտոմատ – “Աֆտոֆոկուս” տեխնոլոգիայի միջցով: Դա հատուկ տեխնոլոգիա է, որը բացատրելը միքիչ երկար կստացվի…

4.Ինչն է կոչվում սևանկար-պատկեր և ինչը արտանկար պատկեր:

Հին ֆոտոապարատները լուսանկարահնում էին ֆոտոժապավենի միջոցով, որը ծածկված էր լուսազգայուն քիմիական նյութով: Սևանկար կոչվում է ֆոտոժապավենի վրա ստացված պատկլերի այն վիճակը, որի ժամանակ նրա մութ մասերը վառ են, վառ մասերը՝ մուգ: Արտանկար պատկերը վերջինիս ուղում է և պատկերի մուգ մասերը վերածում այնպիսին ինչպիսան այ իրականումը, իսկ վառ մասերը վերածում է, մուգի տեղը վառի:

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները
/գրավոր/.

Տիգրանակերտի ճակատամարտ

Տիգրանակաերտի ճակատամարտը տեղի է ունեցել հռոմեական և հայկական զորքերի միջև Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ, հոկտեմբերի 6-ին:
Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն: Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկւթյունները: Մարտը սկսվել է առաջ քաշված հայակական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով խոր շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի: Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտ մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից:

Արածանիի ճակատամարտ

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ:
Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում: Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը: Հայկական բանակը խույզ տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը: Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին: Հռոմեական զորքը պահվում էր հայակական հետևազերի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից: Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում: Հռոմեական լեգիոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրանց համար ձեռնտու վայրում: Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդուրյանբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը: Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին: Հայկական հետելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը: Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին: Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպներին: Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը: Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին:

 

1.Ինչով են տարբերվում առարկայի իրական և կեղծ պատկերներները:

X առարկայի իրական պատկերը կազմվում է այն դեպքում եթե նրանից դուրս եկող երկու կամ ավելի ճառագայթներ ոսպնյակով անցնելիս զուգամիտում և հատվում մի որոշակի կետում:Եթե X կետը լքող ճառագայթները ոսպնյակով անցնելիս տարամիտում են, հետևաբար չեն հատվում մեկ կետում, և այդ ճառագայթների շարունակությունները տարվում և հատվում են մեկ կետում, ապա այդ կետում, ոսպնյակի նույն մասում, որտեղ տեղակայված է առարկան կստացվի այդ առարկայի կեղծ պատկերը

2.Որոնք են այն «հարմար» ճառագայթները, որոնց օգնությամբ սովորաբար կառուցում են առարկայի պատկերը ոսպնյակում:

Այդ հարմար ճառագայթներն են առարկայի ծայրից լքող գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ, ծայրից լքող և ոսպնյակի կենտրոնով անցնող ճառագայթները: Ինչպես նաև ոսպնյակի այն կիզակետով, որը գտնվում է առարկայի նույն կողմում, անցնող

3.Գրեք բարակ ոսպնյակի բանաձևը:

1/F = 1/d + 1/f

Այս արտահայտության իմաստը ոսպնյակից պատկերի կամայական հեռավորությունը, առանց գծագրի կառուցման, գտնելն է:

4.Ինչն են անվանում ոսպնյակի խոշորացում: Գրեք խոշորացման բանաձևը:

ՊԱտկերի առարկայի համեմատությամբ մեծ կամ փոքր չափը մի հարաբերկակն մեծությամբ, որը կոչվում է ոսպնյակի խոշորացում: Այդ մեծությունը հավասար է առարկայի և պատկերի համապտասխան գծային չափերի հարաբերությանը: Համենայնդեպս այդ միավորն է Г-ն՝ գամմա: Եթե առարկայի և պատկերի գծային չափերն են h և h1 ապա՝
Г=h1/h, նաև Г = f/d

5.Ձեռքի տակ ունենալով միանյն քանոն՝ ինչպես կարող եք որոշել հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը, եթե օրն արևոտ է:

Օպտիկական առնցքի վրա գտնվող կիզակետի և ոսպնյակի հեռավորությունը կոչվում է կիզակետային հեռավորություն։ Ճառագայթները երկու երեսից էլ կարող են ընկնել ոսպնյակի վրա և անցնել կիզակետով։ Դա նշանակում է, որ հավաքող ոսպնյակը ունի երկու կիզակետ առջևի և հետևի, դրանք գտնվում են առանցքի վրա կենտրոնից հավասար հեռավորությունների վրա։

 

 

01․05․2021

1․Ի՞նչ է ոսպնյակը: Ոսպնյակների ի՞նչ տեսակներ գիտեք:

Այն թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով, կոչվում է ոսպնյակ: Ըստ ձևի՝ ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր: Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը: Լինում են երկուռուցիկ, հարթուռուցիկ և գոգավոր-ուռուցիկ ոսպնյակներ: Գոգավոր ոսպնյակները նույնպես լինում են 3 տեսակի. երկգոգավոր,հարթ-գոգավոր, գոգավոր-ուռուցիկ:

2․Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

Այն ուղիղը, որը պարփակող գնդային մակերևույթների կենտրոնները միացնում է, կոչվում է ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

3․Ո՞ր ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ, և ո՞ր ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը: Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը:

4․Ի՞նչ է բարակ ոսպնյակը: Ո՞ր կետն են անվանում բարալ ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ի՞նչ հատկությամբ է այն օժտված:

Ըստ իրենց չափերի՝ ոսպնյակները լինում են բարակ և ոչ բարակ: Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից: Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը իր ուղղությունը չի փոխում:

5․Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում: Նույն պայմանի դեպքում գոգավոր ոսպնյակը ցրող է: Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով:

6․Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակե՞տ:

Հավաքող ոսպնյակի կիզակետերը իրական են, իսկ ցրողներինը՝ կեղծ:

7․Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչո՞վ են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Ոսպնյակի օպտիկական կենտրոնից O մինչև գլխավոր կիզակետ F ընկած հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետային հեռավորություն: Կիզակետային հեռավորությունը նշանակվում է OF կամ F, և չափվում է մետրով:

8․Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ի՞նչ միավորով է այն արտահայտվում, և ինչպե՞ս է սահմանվում այդ միավորը:

Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ և նշանակ վում է D տառով: D=1/F

1.Ինչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:
Ըստ Նյուտոնի լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը  չափումեն բոլոր ուղղություններով։

2.Որ լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:
Եթե լուսատու մարմնի չափերը շատ փոքր են  մինչև էկրան հեռավորությունից, ապա այդպիսի մարմինն անվանում են լույսի կետային աղբյուր։

3.Լույսի ինչ բնական և արհեստական  աղբյուրներ գիտեք:
 Արեգակը, Լուսինը, Աստղերը: բնական
ջերմային աղբյուրներ: արհեստական

4.Որն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:
Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։

5.Ինչ է լույսի ճառագայթը:

Թափանցիկ համասեռ միջավայրում լույսի ճառագայթները ուղիղ գծեր են։

6.Ինչպես է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում:

Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը:

Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

 Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:

Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա:

Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ:

Օպտիկական երևույթների մի մեծ խումբ կարելի է քննարկել առանց լույսի ալիքային բնույթը հաշվի առնելու, ընդունելով, որ լուսային էներգիան փոխանցվում է ճառագայթի երկայնքով։ Այս պատկերացումը և լույսի անդրադարձման ու բեկման օրենքները միասին կազմում են երկրաչափական օպտիկայի հիմքը։

7.Որ լույսն է կոչվում անդրադարձած:

 լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին: 

Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 90%-ը:

8.Որ անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:

Բազմաթիվ դիտումներն ու փորձերը ցույց են տվել, որ լույսի անդրադարձման երևույթը ենթարկվում է որոշակի օրինաչափությունների, որոնց հիման վրա ձևակերպվում է անդրադարձման օրենքը։ Ընկնող ճառագայթի և այդ ուղղահայացի կազմած անկյունն անվանում են անկման անկյուն, իսկ նույն ուղղահայացի և անդրադարձած ճառագայթի կազմած անկյունը՝ անդրադարձման անկյուն։

9.Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:

ընկնող ճառագայթը, անդրադարձած ճառագայթը և անկման կետում երկու միջավայրերի բաժանման սահմանին տարված ուղղահայացը նույն հարթության մեջ են,

անկման անկյան կամայական արժեքի դեպքում անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը։

10.Որ երևույթն էկոչվում լույսի բեկում:

Եթե միջավայրը անհամասեռ է, ապա լույսը տարածվում է ոչ ուղղագիծ:

Երկու  միջավայրերի բաժանման սահմանին լուսային ճառագայթի էներգիան կարող է մասամբ կլանվել, մասամբ անդրադառնալ, իսկ եթե երկրորդ միջավայրը թափանցիկ է, նաև մասամբ անցնել այդ միջավայր՝ փոխելով տարածման ուղղությունը:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

11.Ձևակերպեք լույսի բեկման օրենքը:

90°-ից տարբերվող անկյան տակ ընկնելով ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ՝ լույսը փոխում է իր ուղղությունը։ Այս երևույթը կոչվում է բեկում կամ ռեֆրակցիա։ Պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում։ 

12. Անկմա՞ն, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ. ջրից անցնում է օդ:

Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն (α):

Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն (β):

Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:

16․04․2021

1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:

Ըստ իս երկու տիրակալներն էլ շատ հզոր էին։ Թե՛ Արգիշտի 1-ինը, թե՛ Տիգրան Մեծը, հայկական թագավորությունը հասցրել են հզորության գագաթնակետին։ Երկուսն էլ ունեցել են շատ մեծ հաջողություններ։ Եղել են շատ լավ կառավարիչներ և շատ խելացի ղեկավարներ։ Նրանք երկուսն էլ ունեցել են մեծ նվաճումներ։ Արգիշտի 1-ինը խելացի գործելով աքցանի մեջ է վերցրել Բաբելոնիան և գրավել այն։ Տիգրան Մեծը վերամիավորել է Ծոփքը, գրավել է շատ տարածքներ, անգամ թագավորել է այլ երկրներում։ Նրան հրավիրել էին Անտիոք, որպիսի նա իշխեր Անտիոքում, և Տիգրանն այնտեղ իշխեց 17 տարի։ Մոռացա ամենակարևորի մասին։ Երկու արքաներն էլ շատ մեծ դեր են ունեցել շինարարական գործունեություններում ՝ երկուսն էլ քաղաքներ են հիմնադրել։ Արգիշտին հիմնադրել է Էրեբունի-Երևանը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, նաև հիմնադրել է Արգիշտիխինիլի քաղաքը։ Իսկ Տիգրանը հիմնադրել է մայրաքաղաք Տիգրանակերտը։ Հիմնադրել է նաև այլ քաղաքներ, որոնք կոչել է իր անունով։

2. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ք․ա․ 95-70թթ․ ընթացքում ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները և ազդեցոության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովինց մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր շուրջ 3 միլիոն քաղ․ կմ տարածք։

11.04.2021

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները.

Երվանդ Սակավակյացի թագավորւթյան սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.

Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:

3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը
/
գրավորբլոգային աշխատանք/.

Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ:

Արտաշես 1-ինը բանակը բաժանում է չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի:Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների և կարգավորեց երկրի կառավարման համակարգը:Իր օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը:Ինչպես Խորենացին էր ասում՝ Արտաշեսի օրոք անմշակ հող չէր մնացել:Հողային բարեփոխման հետ են կապվում նաև սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ:Արտաշեսն ամրապնդում է թագավորական նախնիների պաշտամունքը:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, գետերի և լճերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ:Նաև կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ տարբեր շինություններ:Այդ ամենի նշանակությունը այն է, որ Արտաշես 1-ինը իր այս մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդավարական երգերում, նրան մեծարել են Մեծ, Աշխարհակալ և Բարեպաշտ պատվանուններով:Նրան են նվիրված <<Արտաշես և Սաթենիկ>> <<Արտաշես և Արտավազդ>> և <<Երվանդ և Արտաշես>> ասքերը:Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսի հողարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները.

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։Փոքր Կովկաս- ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։Արևելապոնտական լեռներ -լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։ Ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ, Մելետ գետից (արևմուտքում) մինչև Ճորոխի ստորին հոսանքը (արևելքում)։ Երկարությունը 500 կմ է, բարձրությունը՝ մինչև 3 937 002 մ

Հայկական Տավրոս- կազմում է Տավրոսյան լեռնահամակարգի արևելյան՝ ամենաերկար հատվածը։ Ձգվում է Ջահան գետի ակունքներից (Կիլիկիա) մինչև Ուրմիա լճի մոտերքը։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1 800 – 2 300 մ։ Բարձր կետը Ջիլոն (4 168 մ) է՝ լեռնաշխարհի հարավային սահմանին՝ Կորդվաց (Քրդստանի) լեռներում:

Գետեր

Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը (438 կմ )և Հալիսը (1182 կմ) (Սև ծով), Կուրը (1515 կմ )և Արաքսը (Կասպից ծով)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

Լճեր

Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)՝ ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են՝ իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը։ Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի։ Սևան են հոսում 28 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը։ Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 քառ. կմ է, խորությունը հասնում է 84 մետրի

Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով։ Ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց, Առտեր: Հայկական լեռնաշխարհի լճերի շարքում Վանա լիճն իր մեծությամբ Կապուտանից հետո գրավում էր երկրորդ տեղը (3 674 քառ. կմ): Լիճն աղի է։

Կապուտան կամ Ուրմիա լիճ (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական լեռնաշխարհի միջև)՝ լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։  Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ²
Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր՝ Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։

Մեծ Հայքի 15 նահանգներն են՝
1-Բարձր Հայք (9 գավառ)
2-Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գավառ)
3-Աղձնիք (11 գավառ)
4-Տուրուբերան (17 գավառ)
5-Կորճայք (11 գավառ)
6-Մոկք (8 գավառ)
7-Պարսկահայք (9 գավառ)
8-Վասպուրական (35  գավառ, ամենամեծ)
9-Սյունիք (12 գավառ)
10-Արցախ 12 գավառ)
11-Փայտակարան (10 գավառ)
12-Ուտիք (8 գավառ)
13-Գուգարք (9 գավառ)
14-Տայք (8 գավառ)
15-Այրարատ (22 գավառ)

2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք
/գրավոր-բլոգային աշխատանք /

Արգիշտի I-ի(Ք․ա․786-784) օրոք Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը: Արգիշտի I-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելոնիան: Դրանով նա հյուսիսից արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը: Արգիշտի I-ի գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց, իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:

Վանի թագավորության հզորացումը շարունակվում է նաև Արգիշտի Աի հաջորդի՝ Սարդուրի II-ի օրոք(Ք․ա․764-735)։ Նրա գահակալման ժամանակաշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետինառաջին անգֆամ սեպագիր արձանագրություններում Արցածը հիշատակում է Սարդուրի II-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա։ Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամպրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավարևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։

24,03,2021

1. 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը:

Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չէն հանդիպում:

2. Հալոգենների տարածվածությունը բնության մեջ:

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:

3. Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը:

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

5. Քլորի և նրա միացությունների կիրառությունը:

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։ Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։նյութեր՝ լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են խրոնիկ հիվանդություններ։

6. Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները:

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ: Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

7. Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։

Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում: Քլորի թթուների աղեր: Քլորիդներից մեծ մասամբ օգտագործում են նատրիումի քլորիդը և կալիումի քլորիդը: Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից: Կերակրի աղը օգտագործում են սննդի մեջ:  Ծծմբական թթվի աղերը: Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից: Այն ջրի հետ խառնելով արագ քարանում է առաջացնելով կալցիումի դիհիդրոսուլֆատ, այսինքն հենց գիպս: Նատրիումի հիդրոսուլֆատը օգտագործում են սոդայի ստացման համար։

Ազոտական թթվի աղերը: Նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ: Նրանցից կարևորներն են նատրիումի նիտրատը, կալիումի նիտրատը, կալցիումի նիտրատը և ամոնիումի նիտրատը: Այս աղերին սովորաբար անվանում են սելիտրաներ: Օրթոֆոսֆատներից ավելի կարևոր է կալցիումի օրթոֆոսֆատը: Այս աղը հանքային աղերի՝ ֆոսֆորիտների և ապատիտների մեծ մասն է կազմում: Ֆոսֆորիտները և ապատիտները օգտագործում են որպես հումք ֆոսֆորային պարարտանյութեր ստանալու համար, օրինակ սուպերֆոսֆատ:

Ածխաթթվի աղերը: Կալցիումի կարբոնատը օգտագործվում են կրաքարի համար հումք: Նատրիումի կարբոնատը օգտագործում են ապակու և օճառի արտադրության մեջ: Կալցիումի կարբոնատը բնության մեջ հանդիպում է կրաքարի, կավճի և մարմարի ձևով:

                         «Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»

1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ»:     

Հալոգենները Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերն են՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր:

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում:

Հալոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են և օրգանիզմում բացառապես -1 օքսիդացման աստիճանում են։ Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Ձախից աջ քլորը, բրոմը և յոդ սենյակային ջերմաստիճանում: Քլորը գազ է, բրոմը հեղուկ, յոդը պինդ: Ֆտոր չի կարող ընդգրկվել պատկերով անոթի մեջ շնորհիվ իր բարձրռեակտիվության պատճառով: Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։ Մարդու օրգանիզմը պարունակում է շուրջ 25 մգ յոդ, որը հիմնականում կուտակված է վահանձև գեղձում: Վերջինում յոդի պակասը առաջ է բերում խպիպ ծանր հիվանդությունը, որի կանխման համար կերակրի աղին խառնում են կալիումի յոդիդի:

4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով: Պատասխանը հիմնավորեք:

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

5. Աղաթթվի ո՞ր աղի  0.9%֊անոց ջրային լուծույթն է կոչվում ֆիզիոլոգիական լուծույթ:

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

6. Ի՞նչ է ժավելաջուրը:

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։ Հայաստանում արտադրվում է 7-8%-անոց լուծույթը և «սպիտակեցնող հեղուկ» անվամբ կիրառվում է կենցաղում։

7. Ի՞նչ է քլորակիրը:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

Թեմա 12.§ 25. Երկրի մագնիսական դաշտը: Կողմնացույց:Առաջադրվող հարցեր՝

1)- Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:

Կողմնացույցի հիմնական մասը սայրի վրա ազատորեն պտտվող մագնիսական սլաքն է: Սայրի չբթանալու համար այն ամրացվում է հատուկ հարմարանքով՝ բարձրացված դիրքում: Ընդունված է կողմնացույցի ցուցնակի վրա հորիզոնի կողմերը նշեն N, S, E, W:

2)- Ինչպե՞ս են կողմնացույցով որոշում հորիզոնի կողմերը:

Կողմնացույցի տուփը պտտելով այնպես, որ ցուցնակի՝ հյուսիսային բևեռին համապատասխանող կետը համընկի սլաքի հյուսիսային բևեռին, որոշում են հորիզոնի կողմերը տվյալ վայրում: Կողմնացույցից օգտվելիս անհրաժեշտ է հետևել, որ նրա մոտակայքում չլինեն մագնիսներ, երկաթե կամ պողպատե զանգվածեղ առարկաներ:

3)- Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ կողմնացույցի սլաքը Երկրի տվյալ վայրում տեղակայվում է որոշակի ուղղությամբ:

-Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ ուղղվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում:

-Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսական բևեռը: Դա է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգտելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս:

4)- Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:

Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռին մոտենալիս մագնիսական դաշտի մագնիսական գծերն ավելի ու ավելի են շեղվում հորիզոնական ուղղությունից և հյուսիսային լայնության 75º-ի ու արևմտյան երկայնության 99º-ի մոտ կարծես մտնում են Երկրի մեջ՝ ցույց տալով, որ հենց այդտեղ է Երկրի հարավային մագնիսական բևեռը: Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը հարավային աշխարհագրական բևեռի մոտ է. նրա կորդինատներն են հարավային լայնության 67º-ը և արևելյան երկայնության 140º-ը: